8 800 250-14-05

Неголосовой контакт-центр для вызова с мобильных телефонов

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Մենք առաջարկում ենք կազմակերպություններին ու անհատներին ժամանակակից ու ապահով առաքման համալիր ծառայություններ՝ անընդմեջ բարձրացնելով սպասարկման որակը, ներդնելով նոր տեխնոլոգիաներ և արդյունավետորեն օգտագործելով ներքին պոտենցիալն ու արտաքին ռեսուրսները:

 

Ներածություն SDEK ընկերության մասին

 

 

 

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

 

 

 

Հաճախորդ-մենք շատ պատասխանատու կերպով ենք մոտենում մեր հաճախորդներին և աշխատում ենք հնարավորինս բավարարել վերջիններիս պահանջները սպասարկման ոլորտում:

 

 

 

Աշխատակազմ-Մեր կազմակերպությունում աշխատում են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր առաջ նպատակ ունի անընդհատ կատարելագործվելու՝ այդպիսով նպաստելով ինչպես սեփական ինքնագնահատականի, այնպես էլ ընկերության սպասարկման որակի բարձրացմանը:

 

 

 Շահույթ. Մենք համարում ենք ՝ որ պարտավոր ենք այնպես աշխատել որ յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը շահույթ բերի մեր ընկերությանը

 

Որակ-Միջազգային ստանդարտներին համապատասխան որակ՝ ծառայությունների մատուցման որակի շարունակական բարելավմամբ:

 

 

 

Թիմ-Փոխադարձ հարգանքի դրսևորում ինչպես աշխատկազմի ներսում, այնպես էլ աշխատակից-հաճախորդ փոխհարաբերություններում:

 

 

 

Հեղինակություն: Ընկերության բարձր հեղինակությունը

 

 

 

Զարգացում-Մեզ համար զարգացումը նոր գաղափարների ու նպատակների իրագործումն է, որով էլ պայմանավորված է մեր մատուցած ծառայությունների մակարդակի կատարելագործումը:

 

 

 

Վստահության: Վստահություն շարունակական առաջադեմ զարգացման, մենք ապահովում ենք աշխատակիցների եւ հիմնադիրների անվտանգության.ստեղծում ենք պահուստային ֆոնդեր եւ զարգացման հիմնադրամներ.

 

 

 

ՄԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

 

 

 

Հաճախորդը մեզ համար ամենաթանկ մարդն է:
Հաճախորդը միշտ իրավացի է:
Հաճախորդը պահանջում է որակյալ ու արագ ծառայություն, որն իրագործելը մեր պարտականությունն է:

 

 

 

ՄԵԶ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

 

  1.  Գնային քաղաքականություն
  1. Մեր գնային համակարգը Հայաստանում գործող այլ էքսպրես տրանսպորտային ընկերությունների առաջարկած գներից շատ ավելի մատչելի է ու հարմար, իսկ ծառայության որակը՝ միջազգային լոգիստիկ պահանջներին համապատասխան:
2. Ճկունություն

Մենք կարող ենք ընդառաջել Ձեզ ցանկացած հարցում, եթե դա մեր ուժերի սահմաններում է:

3. Հետևելու հնարավորություն

Դուք կարող եք հետևել ձեր բեռին ուղարկումից անմիջապես հետո:

4. Օպերատիվություն

Ձեր կողմից պատվեր կազմելուց անմիջապես հետո մեր աշխատակիցները օպերատիվ կերպով կկապնվեն Ձեզ հետ և կկազմակերպեն Ձեր պատվերի ուղարկումը:

5. Ընկերության զարգացած ցանց

Մեր ընկերությունն ունի իր գրասենյակներն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում, Չինաստանի Ժող. Հանրապետությունում և ՌԴ ամենահեռավոր անկյուններում:

 

6. Հնարավորություն վճարելու բեռնափոխադրման համար ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի կողմից:Շատ հարմար տարբերակ վճարելու համար, երբ ցանկանում եք վճարել ստանալու պահին կամ պարզապես նվեր եք ուղարկում: Բացի այդ, մեր ընկերությունն ընդունում է նաև վճարումներ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման ձևով:
 
 

 

7. ՓաթեթավորումՄեր ընկերությունն իր հաճախորդներին տրամադրում է անվճար ծրարներ. համապատասխան չափերի փաթեթներ ու ստվարաթղթե տուփեր բեռների փոխադրման համար:
8. Հաստատում առաքման վերաբերյալՅուրանքանչյուր հաճախորդ կարող է հետևել իր բեռին իրեն հատկացված բեռնագրի օրինակի ծածկագրի միջոցով, տեղեկանալ բեռի կարգավիճակին, ինչպես նաև առաքման վերջնաժամկետին:
 
 

 

9. Ոչ ստանդարտ պատվերների կատարում
 
 

Մեր ընկերությունը հատուկ պայմաններով կարող է կազմակերպել նաև վտանգավոր ,կոտրվող բեռների փոխադրում՝ հաճախորդի ցանկությամբ ապահովագրման հնարավորությամբ:

1 0. Պատվերի արագ գրանցում

-Պատվերը հնարավոր է գրանցել ընդամենը մեկ հեռախոսազանգի կամ պարզապես վեբ կայքում օնլայն համակարգով տվյալները լրացնելու, աշխատակիցների էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով:



 
Сайт использует файлы cookie, которые позволяют узнавать вас и получать информацию о вашем пользовательском опыте.
Разрешение на использование cookie необходимо для использования Сайта и его сервисов, включая заказ услуг. Посещая страницы сайта, мы уверены, что вы даете согласие на использование и хранение файлов cookie на вашем устройстве. Если согласны, продолжайте пользоваться сайтом. Если нет – установите специальные настройки в браузере или обратитесь в техподдержку.