Բեռներ ուղարկելիս պարտադիր է բեռնագիր լրացնելը, որը հատկացվում է բոլոր տեսակի բեռներ ուղարկելու համար: Բեռնագիրը սովորաբար լրացվում է ուղարկողի կողմից տեղում կամ էլեկտրոնային տարբերակով՝ օնլայն պատվեր գրանցելու դեպքում :
- Բեռնագիրն իրենից ներկայացնում է քառաթերթ փաստաթուղթ, որն ունի հատուկ ծածկագիր բեռնագրի հերթական համար: Ծածկագրի միջոցով հաճախորդը կարող է ստանալ բեռի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև օնլայն համակարգով հետևել դրա փոխադրման պրոցեսին:
Բեռնագրի 4 օրինակներից մեկը մնում է ուղարկող գրասենյակին, մյուսը հանձնվում է ուղարկողին, մնացած երկու օրինակները բեռի հետ ուղարկվում են ընդունող քաղաք. մի օրինակն առաքման կատարման պահին հանձնվում է ստացողին, իսկ վերջին՝ 4-րդ օրինակը, փոխանցվում է համապատասխան քաղաքի «ՍԴԷԿ» գրասենյակին ստացողի ստորագրությամբ՝ որպես կատարված առաքման ապացույց:
1.Կոնտակտային տվյալների լրացում
Բեռնագրի բոլոր տվյալները տրամադրում է ուղարկող կողմը:
Բեռնագրի Որտեղից հատվածում լրացվում են ուղարկող ընկերության/ անհատի տվյլաները
Բեռնագրի դեպի ուր հատվածում լրացվում են ստացող ընկերության/ անհատի տվյլաները:
Բոլոր տվյլաները լրացնելուց և ստուգելուց հետո ուղարկողը պարտավորվում է ստորագրել բեռնագրի համապատասխան դաշտում:
2.Բեռի տվյալներ
- Բեռի տվյալները լրացվում են ընկերության աշխատակիցների կողմից՝
-
Նշվում է փաթեթավորման տարբերակը
-
Տեղերի քանակը
-
Ֆիզիկական քաշը (չափերը , եթե բեռը ծավալային է)/ ծավալային քաշը
-
Փաթեթավորման հերթական համարը
-
Ուղարկող կազմակերպության/ անհատի կողմից լրացվում են բեռի նկարագրություն և բեռի ինքնարժեք բաժինները:
-
Ուղարկող ընկերության/անհատի հայեցողությամբ բեռը կարելի է նաև ապահովագրել: Ապահովագրման դեպքում անհրաժեշտ է նշել ուղարկվող բեռի բոլոր տվյալները (արտադրման երկիր, տարեթիվ, մոդել, չափեր, արժեք և այլն):
-
Եթե ուղարկվող բեռը համարվում է վտանգավոր, ապա անհրաժեշտ է բեռի նկարագրություն դաշտում նշել բեռի հստակ անվանումը (օրինակ՝ պրոթեզային մոդելավորման նմուշներ, այլ ոչ թե բժշկական նմուշներ , նմուշներ, ատամնաբուժական իրեր և այլն) :
3. Վճարում
Վճարում դաշտում լրացվում են ծառայության տեսակն ու բեռնափոխադրման վճարման տարբերակը՝
Կանխիկ ուղարկողի կողմից
Կանխիկ ստացողի կողմից
Ոչ կանխիկ ուղարկողի/ստացողի կողմից («ՍԴԷԿ» ընկերության հետ պայմանագրի առկայության դեպքում նշվում է նաև պայմանագրի համարը)
Վճարում դաշտում լրացվում են ընդհանուր վճարի մեջ մտնող բոլոր լրացուցիչ ծառայությունները, եթե հաճախորդը դրանցից օգտվել է, նշվում է բեռի՝ վճարմանը համապատասխանող քաշը և կատարվում է արժեքի վերջնահաշվարկ:
4.առաքման հաստատում
Դաշտը լրացվում է ստացողի կողմից
Ստացող ընկերությունը/ անհատը լրացնում է իր կոնտակտային տվյալներն ու ստորագրում համապատասխան դաշտում: